Ռուբինյան Ռուբոն Իլհամի խոսքերը լուրջ է ընդունել



Օրերս Ռուբինան Ռուբոն ուղիղ եթեր էր մտել ու փորձել ապացուցել, թե Իլհամն իրականում «խաղաղության աղավնի» է, և այդ ընդդիմությունն ու ընդդիմությանը սպասարկող ԶԼՄ-ներն են, որ չեն ցանկանում դա ֆիքսել կամ այդ մասին բարձրաձայնել, քանի որ դա քաղաքականապես ձեռնտու չէ. ընդդիմութան գոյության իմաստը մահն ու պատերազմն են:

Ռուբոյին, պարզվում է, ոգևորել է այն, որ Իլհամն իր ելույթներից մեկում պատերազմն ավարտված է համարել՝ շեշտելով՝ խաղաղության օգուտներն արտացոլվում են համագործակցության հենց սկզբում:

«Լամա Ռուբոն» դեկլարատիվ խաղաղությունը շփոթել է թուրքերի ունեցած իրական նպատակների հետ: Իլհամն ընդամենը դիվանագիտական հնարք է կիրառել, որով փորձել է լեգիտիմացնել ագրեսիայի արդյունքները:

Իլհամին հնարավոր կլիներ հավատալ, եթե պետական մակարդակով Ադրբեջանը հրաժարվեր «Արևմտյան Ադրբեջանի» սադրիչ նարատիվից, եթե բոլոր գերիներին վերադարձներ, եթե լքեր ՀՀ սուվերեն տաածքները և այլն: Բայց այդ ամենը կա ու շարունակվելու է. թուրքերի խնդիրը Հայաստանը ներկայիս՝ ստորացված կարգավիճակում պահելն է, այլ ոչ թե այն, ինչի մասին բարբաջել է Ռուբինյան Ռուբիկը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նկատենք, որ Ռուբոն փորձել է դեմոնիզացնել ընդդիմությանն ու ԶԼՄ-ները, ինչը հիբրիդային պատերազմի տարր է՝ թելադրված Իլհամի կողմից. խնդիր են դրել՝ թուլացնելու հայ հասարակության զգոնութունը, որպեսզի հնավարինս արդյունավետորեն վերարտադրվի Նիկոլը՝ մոտ ապագայում Իլհամին տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment