Վերքննիչ դատարանը ապօրինի է ճանաչել Սամվել Կարապետյանի գործով գրականագետ Վանո Եղիազարյանի տան խուզարկությունը։
Դեռ անցած տարվա դեկտեմբերին Կարապետյանի գործով որպես վկա հարցաքննվել էին այն փորձագետները, ովքեր Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցելու հայտարարության մեջ բռնության կոչ չէին տեսել, իսկ Եղիազարյանի տունը նաև խուզարկել էին, հեռախոսն ու համակարգիչը՝ առգրավել։
Եղիազարյանը դեռ խուզարկության մասին խոսել հրաժարվում է, քանի որ Կարապետյանի գործի նախաքննություն ավարտված չէ։
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ում նույն գործով հարցաքննել էին, «Փաստինֆոյի» -ի հետ զրույցում նշեց, որ անսպասելի ու անըմբռնելի էին այդ հարցաքննությունները։ «Բարձրաձայնելուց հետո՝ պրոցեսը դադարեց, թեև հարցաքննության ընթացքում իրենց հետաքրքրում էր, ոչ թե մեր տված տեսակետն ու տված գնահատականը, այլ արդյոք մեզ ուղղորդել էին»։