Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել. հունվարի 25-ին հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր` հաղթելով Չեխիայի հավաքականին 5-4 հաշվով։ Հունվարի 22-ին խմբային փուլի առաջին խաղում Հայաստանը հաղթել էր նաև Ուկրաինային՝ 2-1 հաշվով, իսկ հունվարի 28-ին կխաղա խմբային փուլի վերջին խաղը՝ Լիտվայի դեմ։ Անկախ երրորդ խաղի արդյունքից՝ Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել իր խմբում: Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը կլինի Ա խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը, որը հայտնի կդառնա երրորդ տուրի խաղերից հետո։ Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 7-ին։ Առաջնությանը մասնակցում է 16 երկրի ազգային հավաքական։