Վրաստանում «ֆաշիստա-նացիստական» խմբի գործով ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել – CIVILNET

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Վրաստանի գլխավոր դատախազությունը ևս չորս անձի մեղադրանք է առաջադրել զանգվածային բռնության գործով, որը վերաբերում է մի խմբի, որի անդամները, ըստ իրավապահների, կրում են «ֆաշիստա-նացիստական գաղափարախոսություն»։ Ինչպես գործով մյուս մեղադրյալները, այս չորս անձինք ևս մեղադրվում են մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թիրախավորելու մեջ՝ նրանց կենսակերպի և ինքնության պատճառով։ Գլխավոր դատախազությունն ուրբաթ օրը հրապարակել է գործի վերաբերյալ վերջին տեղեկությունը՝ նշելով, որ խմբի անդամները նախապես ընտրել են զոհերին՝ տարբեր հայացքների, սեռական կողմնորոշման և ինքնության հիման վրա։ Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալները այնուհետև խմբերով հարձակվել են ընտրված անձանց վրա, նվաստացրել նրանց, հափշտակել անձնական իրերը և ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական բռնության […]

Leave a Comment