26 հունվարի 2026 – 13:54 AMT
PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է Հնդկաստանի հետ զարգացնել նոր հավակնոտ նախաձեռնություններ։ Այդ մասին նա նշել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանկարին Հանրապետության օրվա առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում:
«Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի», – գրել է Միրզոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: