2025-ին Ադրբեջանը ՀՀ մոտ $789,000-ի վառելիք է արտահանել

2025-ին Ադրբեջանը ՀՀ մոտ $789,000-ի վառելիք է արտահանել

26 հունվարի 2026 – 14:16 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականին Ադրբեջանը ՀՀ է արտահանել ընդհանուր առմամբ 788,800 դոլարի վառելիք: Այդ տվյալները հրապարակել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, գրում է Report.az-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ նշված տարվա ընթացքում Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի գրանցվել։

Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 1220 տոննա AI-95 տեսակի բենզին։ Բացի այդ, հունվարի 9-ին Հայաստանը ստացել է 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, իսկ հունվարի 11-ին՝ 979 տոննա AI-92 ավտոմոբիլային վառելիք։

Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Leave a Comment