Ինչ է փորձում համոզել հանրությանը՝ կառավարող քաղաքական ուժի քաղաքական ճամբարափոխությամբ հայտնի ներկայացուցիչը. քաղաքագետ

26 Հունվարի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Կառավարող քաղաքական ուժի մի ներկայացուցիչ, որը չնայած իր համեմատաբար երիտասարդ տարիքին արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել թե մարդկային, թե քաղաքական ճամբարափոխության հնչեղ դրվագով, հանրությանը հավաստիացնում է, թե ԹՐԻՓՓ գործունեության արդյունքում գոյացած հարկերն ու տուրքերը տնօրինելու է Հայաստանը, իսկ ԹՐԻՓՓ  ընկերությունը՝ իր մասնավոր շահույթն է տնօրինելու:

Սա լսարանը տգետի տեղ դնելու մի վառ օրինակ է:

Ստացվում է, որ այդ ճանապարհով որեւէ բեռ փոխադրող թե հարկ ու տուրք է տալու Հայաստանին, թե այսպես ասած կոմերցիոն վճար է տալու կառավարիչ ընկերությանը:

Ստացվում է, որ անգետներ են օգտվելու այդ ճանապարհից՝ թե Հայաստանին հարկու տուրք են վճարելու, թե ԹՐԻՓՓ  ընկերությանն են վճարելու:

Իսկ Ադրբեջանը կամ Թուրքիան իհարկե անգետ չեն: Անգետի տեղ դրվում է Հայաստանի հանրությունը: Իրականությունը թերեւս կլինի այն, որ այդ ճանապարհը կգործի առանց Հայաստանի համար որեւէ հարկ ու տուրքի, ու Հայաստանին բաժին կհասնի միայն ընկերությանը վճարվող փողի 26 տոկոսը, եթե իհարկե մինչ այդ չգտնեն դա էլ չտալու որեւէ հիմնավորում»:

Leave a Comment