Սառած մակարոն՝ -45–ի պայմաններում․ . օդերևութաբանի սառած մակարոնի ֆոտոն վիրուսային է դարձել․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /«Նովոստի-Արմենիա»/. Օդերևութաբան Ջենիֆեր Մաքդերմեդի հրապարակումը վիրուսային է դարձել համացանցում, նա ցուցադրել է, թե ինչ է տեղի ունենում սննդի հետ -29°C սառնամանիքի պայմաններում։
Նա X-ի իր էջում հրապարակել է լուսանկար և տեսանյութ, որտեղ պատկերված է անհավանական մի տեսարան. ափսեի մեջ լցված մակարոնը՝ պատառաքաղին փաթաթված, սննդի հետ միասին սառել և «կախված» է մնացել օդում։
«Այս առավոտ Մինեապոլիսում ջերմաստիճանը նվազել է մինչև -21°F (- 29°С), իսկ քամու ազդեցությամբ զգացվող ջերմաստիճանը կազմել է -45°F (- 42°С),: Ակնհայտ էր, որ ես պետք է փորձեի մակարոնով գիտափորձը », -գրել է նա։
Պատկերները շատ արագ դարձել են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ։
Օդերևութաբանը ևս 1 լուսանկար է հրապարակել՝ վստահեցնելով, որ կադրերն իրական են.
«Սա 100% իրական է։ Այն դեռևս դրված է իմ պատշգամբում։ Ցանկանո՞ւմ եք գալ մեզ մոտ և փորձել սա ընթրիքին», -լուսանկարին կից գրել է Մաքդերմեդը։
This is 100% real. Still sitting on my deck. Want to come over and try it for dinner? pic.twitter.com/MkQNVefmCM
— Jennifer McDermed (@McDermedFox9) January 23, 2026