Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ, բնական է, որ նա Վրաստան չի գա․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ, ուստի բնական է, որ նա կայցելի Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պարզաբանելով, թե ինչու Վրաստանը չի ներառվել ամերիկացի պաշտոնյայի այցի տարածաշրջանային ծրագրում։

«Վրաց-ամերիկյան հարաբերությունների վիճակը լավ հայտնի է։ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված իրավիճակը չափազանց դժվար է։ Մենք հայտարարել ենք մեր ռազմավարական գործընկերությունը զրոյից վերականգնելու մեր պատրաստակամության մասին և զգուշորեն սպասում ենք ԱՄՆ վարչակազմի որոշմանը»,- հավելել է Կոբախիձեն։

Նշենք, որ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան նախատեսված է փետրվարին։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենսը կայցելի խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն առաջ մղելու համար։

Leave a Comment