2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք

Քաղաքականություն

26.01.2026 | 11:34

2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,800 դոլարի արտադրանք, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն նշել է, որ  2025 թվականին Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել 1220 տոննա AI-95 բենզին։ Հունվարի 9-ին Հայաստանը Ադրբեջանից ներմուծել էր 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, իսկ հունվարի 11-ին՝ 979 տոննա AI-92 ավտոմոբիլային վառելիք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment