Ֆիլիպիններում 350 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել, կան զոհեր և տուժածներ. տեսանյութ


Ֆիլիպիններում 350 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել:

Նախնական տեղեկություններով` շուրջ 15 մարդ մահացել է, 28-ը՝ անհետ կորած են համարվում, 316 մարդ փրկվել է:

MV Trisha Kerstin 3 նավը աղետի ազդանշան է տվել մոտավորապես ժամը 1:50-ին, Մինդանաո կղզու հարավարևմտյան ծայրամասում Սիթի նավահանգստից դուրս գալուց ավելի քան չորս ժամ անց։

«Մենք առայժմ չենք կարող ասել խորտակման պատճառը, բայց մեզ հանձնարարվել է վթարի հետաքննություն անցկացնել՝ պատճառը պարզելու համար», – AFP-ին հայտնել է առափնյա պահպանության հրամանատար Ռոմել Դուան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

119 դիտում

Leave a Comment