24 հունվարի 2026 – 12:30 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի հինգ քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունն անցել է սահմանված թույլատրելի սահմանները, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Վանաձոր քաղաքում՝
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 16-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդիում՝
-Սայաթ-Նովա փողոց՝ հունվարի 10-11-ը և 16-ին,
-Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հունվարի 14-ին և 16-ին,
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Արարատ քաղաքում՝ հունվարի 11-ին, 13-ին և 15-16-ը։
Գյումրի քաղաքում՝ հունվարի 13-ին և 15-16-ը։
Հրազդան քաղաքում՝ հունվարի 12-ին։