Ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերը

Ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերը

ԿԲ-ն տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 21-ին հրապարակվել են և հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը.

  •  լիցենզավորումը (թույլտվությունը) ու նշանակալից մասնակցության ձեռքբերումը կարգավորող Կանոնակարգ 7/01-ը,
  •  ընդհանուր կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանող Կանոնակարգ 7/02-ը,
  •  ղեկավարների գրանցումը կարգավորող Կանոնակարգ 7/05-ը,
  •  կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ը։

Իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։ Լիցենզավորումը ենթադրում է առնվազն իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, որոշակի կապիտալի պահանջի բավարարում՝ կախված ծառայության տեսակից, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցման գործընթաց։

Leave a Comment