Այժմ կարևոր է իրագործել Ուկրաինայում տարածքային հարցի լուծման այն բանաձևը, որը մշակվել է Անքորիջի գագաթնաժողովում․ Պեսկով

Այժմ կարևոր է իրագործել Ուկրաինայում տարածքային հարցի լուծման այն բանաձևը, որը մշակվել է Անքորիջի գագաթնաժողովում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա արագ ճանապարհ չէ։ Եվ հիմա այս ամենի էությունն այն է, որ Անքորիջում և Անքորիջի նախօրեին մշակվել է տարածքային հարցի լուծման կոնկրետ բանաձև։ Եվ հիմա կարևոր է այն իրականացնել», – ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Leave a Comment