Ադրբեջանական գերությունից 9 օր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը անընդունելի է համարել Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելը այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում դեռ ապօրինի պահվող հայեր կան: Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր շնորհակալություն են հայտնում Ալիևին, ուղիղ ասում են՝ ինչ անում ես՝ ճիշտ ես անում։
Բաքվում պաշտոնական տվյալով դեռ 2 տասնյակ հայ կա, իսկ վերադարձածների պատմությունները պարզապես ցնցում են նրանց հարազատներին: