Դիտորդական առաքելությունները նախազգուշացնում են 2026-ի ընտրություններից առաջ ռիսկերի մասին – CIVILNET

Հայաստանում 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պահպանվում են մի շարք լուրջ ռիսկեր, որոնք կարող են վտանգել ընտրական գործընթացների ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը, հայտարարել են «Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունները հունվարի 23-ին հրապարակած համատեղ հայտարարության մեջ։ Դիտորդները նշում են, որ թեև 2021-ից ի վեր ընտրական և հարակից օրենսդրությունը ենթարկվել է էական փոփոխությունների՝ ուղղված ընտրական իրավունքների պաշտպանությանը, քաղաքական ֆինանսավորման վերահսկողության ուժեղացմանը և ընտրախախտումների կանխարգելմանը, այդուհանդերձ՝ առաջիկա ընտրությունների նախաշեմին առկա են նոր և դեռ չչեզոքացված վտանգներ։ Հայտարարության համաձայն՝ մտահոգիչ են հատկապես ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, ատելության խոսքի և կիբերհարձակումների սպառնալիքները։ Դիտորդական առաքելությունները շեշտում են, որ պետական մարմինների ուշադրությունից դուրս են մնում անսահմանափակ […]

Leave a Comment