Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Մորմոնների» ղեկավար կազմի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու (Խոսակցական՝ Մորմոնների․ խմբ) Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն ընդգծել է Եկեղեցու երկարամյա մարդասիրական գործունեությունը Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից, և երախտագիտություն հայտնել շարունակական աջակցության համար։

Դեսպանը նաև ողջունել է Եկեղեցու ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունը հունվարի 9-ին Վաշինգտոնի ազգային տաճարում կայացած Սուրբծննդյան միջոցառմանը և նշել, որ, ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, Եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է։

Հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը։

 

Leave a Comment