Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ` լավ մարդ, բայց… վատ դերասան. Մհեր Մկրտչյանը՝ Նարեկ Կարապետյանին


Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․

 

«Էս անգամ գրեմ նախաբանով․.. ի պատասխան նախորդ իմ քննադատական գրառման քոմմենթներին`

ես հոլովակ պատրաստելու մասնագետ չեմ, հետևաբար դրա վրա փող աշխատել չեմ կարող և չեմ ուզում: Ոչ մեկից հաց չեմ խլի: Դա էլ չեմ ուզում:

 

Հարգելի Նարեկ Կարապետյան: Ես չգիտեմ Ձեզ խորհուրդ տվողները ովքեր են: Տնտեսությանը վերաբերող ձեր բովանդակային հոլովակներին գալիս են շարունակելու սկսնակ «դերասանի» անհաջող սքեչային հոլովակները:

Մի մասնակցեք խաղարկային հոլովակներում: Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ` լավ մարդ, գուցե լավ քաղաքական գործիչ, բայց… վատ դերասան:

 

Ձեր նոր հոլովակը ՎԱՏՆ է: Ձեր նոր հոլովակը «մանկապարտեզ» է: Ձեր հոլովակի վրա ծիծաղում են: Կանգ առեք և նայեք իրականությանը սթափ՝ քանի դեռ ուշ չի:

 

Որպես վերջաբան:

 

Մարդիկ արդարության պահանջ ունեն: Մարդիկ տուն, Արցախ և արժանապատվություն են կորցրել: Մարդիկ արդարություն են պահանջում մի քանի հազար տղաների կյանք կործանելու համար: Ո՞րն ա ձեր հոլովակի քարոզը: Որ նիկոլենք էլ անգործ չեն մնա՞…

 

Հ.Գ. Իմ ոչ մեկի քիմքին հաճո չլինելը ինձ թույլ է տալիս ասել այն ամենը ինչում ես անկեղծ եմ: Հիմա շատերը կսկսեն ձեզ պաշտպանել իմ քննադատությունից: Իրենք շատ պուպուշ են և կասեն ձեզ շատ պուպուշ խոսքեր: Շատերին են ասել` Կրելու եք․..

 

Իսկ ես, իրոք, ձեր շարժման մեջ լուրջ պոտենցիալ եմ տեսնում, դրա համար էլ ափսոսում եմ: Մի մսխեք ձեզ ու ձեր վստահությունը»:

Leave a Comment