Ճանապարհների փակ լինելու պատճռով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

24 Հունվարի, 2026

Սյունիքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն՝ հանձնելու Հայոց լեզվի միասնական քննություն։

NEWS.am–ին ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ մարզի 158 դիմորդից այս պահին Գորիսում քննություն է հանձնում 118-ը. մնացած 40-ը Սիսիանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն։

«Հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է ժամը 11։30–ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո ԳԹԿ–ն կքննարկի բացականերին լրացուցիչ հնարավորություն տալու տարբերակը»,– ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ որոշումն անպայման կբխի դիմորդների շահերից, քանի որ նրանք քննությունից բացակայել են իրենց կամքից անկախ հանգամանքներում։

Leave a Comment