
Բուլղարիայի նախագահի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կին է զբաղեցրել։ Իլիանա Յոտովան պաշտոնապես ստանձնել է պաշտոնը՝ փոխարինելով Ռումեն Ռադևին:
61-ամյա Յոտովան Բուլղարիայի 33-րդ նախագահն է։ Նախկինում նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Նոր պաշտոնում նա պետք է որոշի խորհրդարանական ընտրությունների օրը խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո։ Այս ընտրությունները վերջին հինգ տարվա ընթացքում արդեն 8-րդն են լինելու։ Դրանք կապված են խորհրդարանական ուժերի՝ նոր կառավարություն ձևավորելու անկարողության հետ։
Նախորդ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է նպաստել Բուլղարիայի՝ խորը քաղաքական ճգնաժամից դուրս գալուն և հրաժարական էր ներկայացրել հունվարի 19-ին: Միևնույն ժամանակ, երկրի նախկին ղեկավարը մտադրություն է հայտնել՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։