Տավուշի մարզում երեք մեքենայի բախման հետևանքով կա վիրավոր – Armenia Today

Տավուշի մարզում Opel Astra մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել, որից հետո իրար են բախվել Range Rover և մեկ այլ Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ, կա վիրավոր, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում։ Դեպքի փաստով Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ Range Rover-ի վարորդ Մխիթար Հ․-ն Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավարն է, Opel-ի վարորդներից Տիգրան Հ․-ն «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովիվն է, իսկ մյուս Opel-ի վարորդ Ալյոշա Վ․-ն աշխատում է Ղափանի լեռնահարստացման կոմբինատում։

Leave a Comment