Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետերը

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Դեն Քեյնի հետ։

Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ԳՇ պետերի ժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել են իրենց հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։

Նշենք, որ այցի ընթացքում Բայրաքթարօղլուն հանդիպել է նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Բասաթ Օզթյուրքի հետ։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Comment