Համադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10-ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածք


Հասարակություն


Հունվարի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Շ․-ն և հայտնել, որ դպրոցից տուն վերադառնալիս, որդուն քարով հարվածել են, հաղորդում է Shamshyan.com–ը։


Կինը ոստիկաններին հայտնել է, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում իր որդու համադասարանցի՝ 9-ամյա Զ․ Մ․-ն, նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է որդու՝ 10-ամյա Ռ․ Ա․-ի ճակատի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։



Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։


Leave a Comment