Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասի տարածքից. Կրեմլ

Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից՝ սա կարեւոր պայման է ռուսական կողմի համար, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է. Ուկրաինան եւ նրա զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը։ Նրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարեւոր պայման է»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ այսօր Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների առանցքային հարցը վերբերվում է Ուկրաինայի այս տարածքների ճակատագրին։

Leave a Comment