Այս առավոտ մեզ հետ են հաղորդավարներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը։ Հյուրեր. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասաններ` Ստեփան Ղամբարյանն ու Արմինե Անդրեասյանը։
Թեմա. Համազգային թատրոնը 35 տարի սպասել է իր սեփական շենքին ու բեմին, և այդ պատմական օրը վերջապես եկել է։ Այսօր Երևանի Անրի Վեռնոյի փողոցում բացվում է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։ Հիշեցնենք՝ թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 23-ին։
Օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս
- Եղանակի կանխատեսում
- Քաղաքի խցանումներ
- Տարադրամի փոխարժեքներ
- Թռիչքների ժամանակացույց
- Լավագույն երաժշտական ընտրանի
- Ու անմիջական կապ ռադիոլսողների հետ։