Պենզայի նավթաբազայում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.01.2026 | 12:10

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունվարի լույս 23-ի գիշերը հարձակվել են Պենզայի վրա, հայտնել է մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ՀՕՊ համակարգը խոցել է չորս անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են նավթաբազայի տարածքում՝ հրդեհ առաջացնելով։ Նահանգապետը հայտնել է, որ զոհեր կամ վիրավորներ չկան։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, երևում է Պենզայի նավթամբարում բռնկված հրդեհը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Պենզայի մարզի վրա խփվել է մեկ անօդաչու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment