Ինչ է քննարկվել Պուտինի գլխավորությամբ ՌԴ-ԱՄՆ հանդիպմանը



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի հանդիպումն տևել է ավելի քան 3.5 ժամ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի մի շարք մանրամասներ է ներկայացրել․

– Պուտինի բանակցությունները ամերիկյան պատվիրակության հետ տևել են մոտ չորս ժամ;

– Ամերիկացիները Պուտինի հետ կիսվել են Դավոսում Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին տեղեկատվությամբ;

– Համաձայնեցվել է, որ անվտանգության հարցերով եռակողմ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին;

– Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկով կգլխավորի Աբու Դաբիում ռուսական բանակցային թիմը;

– Վիտկոֆֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրահանգներ է տվել Աբու Դաբի մեկնող ռուսական պատվիրակությանը;

– ՌԴ նախագահ հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը և Վիտկոֆֆը կհանդիպեն Աբու Դաբիում՝ որպես տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խմբի ղեկավարներ;

– Ռուսաստանը հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հույս չկա;

– Ռուսաստանը կշարունակի լուծել խնդիրը մարտադաշտում մինչև կարգավորման հասնելը;

– Հանդիպման ժամանակ քննարկվել են Խաղաղության խորհուրդը, Գրենլանդիան և մի շարք այլ հարցեր;

– Հանդիպումը բոլոր առումներով օգտակար էր և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար;

– Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են սերտ շփումներ պահպանել Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ։



Leave a Comment