https://arm.sputniknews.ru/20260123/vrastany-patrastvum-e-e-bbc-i-het-vetshy-sharunakel-mijazgajin-dataranum-varchapet-98036685.html
Վրաստանը պատրաստվում է է BBC-ի հետ վեճը շարունակել միջազգային դատարանում. վարչապետ
Վրաստանը պատրաստվում է է BBC-ի հետ վեճը շարունակել միջազգային դատարանում. վարչապետ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ BBC-ն նյութ էր տարածել, որում պնդվում էր, որ 2024 թվականին Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում Վրաստանի իշխանությունները, հնարավոր… 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T11:46+0400
2026-01-23T11:46+0400
2026-01-23T11:47+0400
վրաստանի հանրապետություն
դատարան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82935515_0:101:1281:822_1920x0_80_0_0_c88b5efa53452834f91429adf7b7dcc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է դիմել բրիտանական կարգավորող մարմիններին և միջազգային դատական ատյաններին, եթե BBC-ն չարձագանքի Թբիլիսիում բողոքի ցույցերը ցրելու ժամանակ քիմիական նյութերի ենթադրյալ օգտագործման մասին իր հրապարակման հետ կապված բողոքին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ BBC-ն նյութ էր տարածել, որում նշվում էր, թե 2024 թվականին Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում Վրաստանի իշխանությունները «կամիտ» քիմիական նյութ են օգտագործել։ Հրապարակումից հետո Վրաստանի պետանվտանգության ծառայությունը համապատասխան հետաքննություն է սկսել։ BBC-ին պաշտոնական բողոք է ուղարկվել հունվարի կեսերին։«Մենք բողոք ենք ներկայացրել և արձագանքի ենք սպասում: Եթե BBC-ն հարկ եղած ձևով չարձագանքի, մենք կշարունակենք գործընթացը ինչպես բրիտանական կարգավորող մարմիններում, այնպես էլ միջազգային դատական ատյաններում», – «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կոբախիձեն՝ ընդգծելով, որ BBC-ի հոդվածը հիմնված է ոչ հավաստի տեղեկությունների վրա։Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահ մարմինները 2024 թվականին բողոքի ցույցերը ցրելիս քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող նյութեր չեն օգտագործել: Պետանվտանգության ծառայությունն իր հերթին հայտնել էր, որ ոստիկանությունը տարիներ շարունակ օգտագործել է ստանդարտ CS արցունքաբեր գազ, որը հայտնի է «Սիրեն» անվանումով։Հիշեցնենք` Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին 2024 թվականի նոյեմբերի 28-ից, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Անկարգությունների ընթացքում ցուցարարները քարեր, շշեր (այդ թվում հրկիզող խառնուրդով) և ճայթռուկներ նետեցին խորհրդարանի շենքի վրա, իսկ դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ կազմակերպեցին: Ուժային կառույցներն ի պատասխան հատուկ միջոցներ կիրառեցին, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բողոքի ցույցերը ցրելուց հետո ցուցարարները սկսեցին սոցցանցերում գրել, որ առողջական խնդիրներ ունեն։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82935515_62:116:1273:1024_1920x0_80_0_0_9787cbe838d9f671efbc34c9a0e67c9b.jpg.webp
վրաստանի հանրապետություն, դատարան, բողոքի ակցիա
վրաստանի հանրապետություն, դատարան, բողոքի ակցիա
Ավելի վաղ BBC-ն նյութ էր տարածել, որում պնդվում էր, որ 2024 թվականին Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում Վրաստանի իշխանությունները, հնարավոր է, «կամիտ» քիմիական նյութ են օգտագործել։
Ավելի վաղ BBC-ն նյութ էր տարածել, որում նշվում էր, թե 2024 թվականին Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում Վրաստանի իշխանությունները «կամիտ» քիմիական նյութ են օգտագործել։ Հրապարակումից հետո Վրաստանի պետանվտանգության ծառայությունը համապատասխան հետաքննություն է սկսել։ BBC-ին պաշտոնական բողոք է ուղարկվել հունվարի կեսերին։
«Մենք բողոք ենք ներկայացրել և արձագանքի ենք սպասում: Եթե BBC-ն հարկ եղած ձևով չարձագանքի, մենք կշարունակենք գործընթացը ինչպես բրիտանական կարգավորող մարմիններում, այնպես էլ միջազգային դատական ատյաններում», – «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կոբախիձեն՝ ընդգծելով, որ BBC-ի հոդվածը հիմնված է ոչ հավաստի տեղեկությունների վրա։
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահ մարմինները 2024 թվականին բողոքի ցույցերը ցրելիս քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող նյութեր չեն օգտագործել: Պետանվտանգության ծառայությունն իր հերթին հայտնել էր, որ ոստիկանությունը տարիներ շարունակ օգտագործել է ստանդարտ CS արցունքաբեր գազ, որը հայտնի է «Սիրեն» անվանումով։