23 հունվարի 2026 – 10:51 AMT
PanARMENIAN.Net – Օդի ջերմաստիճանը մեր տարածաշրջանի համար հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Լևոն Ազիզյանը:
«Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»,-գրել է նա:
Հանրապետության տարածքում` hունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը բարձրացել է 4-6 աստիճանով, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: