ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, այդ թվում՝ ռազմածովային:
Նա այս մասին ասել է հունվարի 22-ին՝ Դավոսից (Շվեյցարիա) Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Այդ ուղղությամբ շատ նավեր են շարժվում, մեծ նավատորմ։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Նշանակալի ուժեր են շարժվում դեպի Իրան», – ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ «կնախընտրեր, որ ոչինչ չպատահեր, բայց ուշադիր հետևում են նրանց»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
106 դիտում