Երկու օր առաջ փորձել են առևшնգել փաստաբաններից մեկի անչափահաս որդուն․ Ռոման Երիցյան

22 Հունվարի, 2026

Երկու օր առաջ փորձել են առևանգել փաստաբաններից մեկի անչափահաս որդուն։ Առևանգման փորձի դեպքով ոստիկանությունը մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկել, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր փաստաբան ընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ բոլորի հետ։ Նրա որդին իր բնակության վայրից դուրս է եկել, շքամուտքից փորձել են գողանալ երեխային՝ համոզելով, նստեցնելով ավտոմեքենա։

Երեխան դիմել է փախուստի, վարորդը՝ իր հետևից, երեխային հաջողվել է դիմել փախուստի, հայրը ներկայացել է բաժին, ներկայացել տեղի ունեցածի մասին, երեխան գտնվում է հոգեկան խիստ լարված վիճակում»:

Leave a Comment