2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ԱՊՊԱ ոլորտն անցավ ազատականացված սակագների համակարգի։
Կառավարությունն ու Կենտրոնական բանկը այս քայլը ներկայացնում էին որպես նախաձեռնություն՝ ուղղված սակագների հնարավոր նվազմանը։
Այսօր, սակայն, պետք է փաստենք՝ ԱՊՊԱ ապահովագրավճարները աճել են, իսկ որոշ դեպքերում՝ կտրուկ։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեհյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ սակագների բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով։
«Մեր մոտ, ցավոք, էն ցուցանիշն է, որ ամեն տարի վթարները գնալով շատանում են։ Մեր մոտ հատուցման արժեքները՝ կապված շուկայական պայմաններից, շուկայական գնաճից, մեքենաների, կարելի է ասել, կոնստրուկցիոն զարգացման մոդելների փոփոխությունից․ արդեն էլեկտրական շարժիչով մեքենաներն են Հայաստանում շատ, որոնց հասցված վնասներն ավելի մեծ են, և դրանցից էլ ապահովագրական հատուցումների ծավալը մեծանում է»,- ասաց նա։
Քեհյանի խոսքով՝ եթե ապահովագրական ընկերությունները գերշահույթ չեն գրանցել, ապա սակագների աճը կարելի է համարել տնտեսապես հիմնավորված։
Մանրամասները՝ տեսանյութում
