
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան»,-հայտնել է նախարարը։