Ուկրաինայի հակամարտության համատեքստում կան հարցեր, որոնց լուծումն արդեն մտել է ավարտական փուլ․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության համատեքստում կան հարցեր, որոնց լուծումն արդեն մտել է ավարտական փուլ:

«Միջազգային պայմաններն անընդհատ փոխվում են։  Երկու օր առաջ քննարկվում էր Գրենլանդիայի վերաբերյալ ռազմական տարբերակը։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական տարբերակ չի լինի, նա կվերադառնա բանակցություններին։  Թե ինչ կլինի վեց ամիս հետո, ինչպես կընթանան բանակցությունները, մենք չգիտենք։ Կան լուծման եզրափակիչ փուլ դուրս եկած հարցեր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման և, հետևաբար, Եվրոպայի և Ռուսաստանի միջև խաղաղության ապահովման համատեքստում», – ասել է Ֆիդանը Դավոսի համաժողովի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ներին տված մեկնաբանության մեջ։ 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա նաև նշել է, որ կախված նրանից, թե արդյունքում ինչպես կկարգավորվեն այդ հարցերը, կփոխվի նաև ամբողջ աշխարհը՝ «կամ դեպի լավը, կամ դեպի վատը» ։ 

Leave a Comment