ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«2025 թվականի դեկտեմբերի տվյալներով, եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822 662, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ 44 568-ով կամ 5.7%-ով:
Աճը պայմանավորված է բիզնեսի ակտիվությամբ, ստվերի նվազեցմամբ և վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:
Աշխատատեղերի թվաքանակի աճը նպաստում է տնտեսության կայուն զարգացմանը և հարկային թափանցիկության ավելացմանը»։
