Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության հարցը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ այս շաբաթ Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում: Քվեարկությունը ուղիղ հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
Նախաձեռնության օգտին քվեարկել է 165 Եվրախորհրդարանի պատգամավոր, դեմ՝ 390, իսկ ձեռնպահ՝ 10: Բանաձևի հեղինակները մեղադրել են ԵՀ նախագահին եվրոպացի ֆերմերների մտահոգությունները չլսելու և իր լիազորությունները գերազանցելու մեջ։
Ֆոն դեր Լեյենն ինքը չի մասնակցել ԵԽ նիստին, որտեղ քննարկվում էր իր նկատմամբ անվստահության երրորդ հարցը: