Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի նիստին և կանոնադրության ստորագրմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է Խաղաղության խորհրդի նիստին և կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ նա այսօր աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Հանրապետություն՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, որի շրջանակում էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցում է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը։

«Խաղաղության խորհուրդ»-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարն է, ստեղծման անմիջական առիթը՝ Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցումն ու կառավարումը։

Ըստ տարբեր դիտարկումների, խոսքը նորատիպ միջազգային կառույցի մասին է, որը նախագահ Թրամփը մտադիր է ձևավորել որպես ՄԱԿ-ին փոխարինող կամ առնվազն այլընտրանքային գլոբալ հարթակ։

Լուսանկարը՝ Նազելի Բաղդասարյանի ՖԲ էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment