Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» հիմնադրմանը – CIVILNET

Դավոսում հունվարի 22-ին ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Կանոնադրությունը ստորագրեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ է միացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերով։ Իր ելույթում Թրամփը կրկնել է այն պնդումը, թե պաշտոնը ստանձնելուց ի վեր ինքը վերջ է դրել ութ պատերազմի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա հավելել է, որ մեկ այլ կարգավորում «սպասվում է շատ շուտով»՝ նկատի ունենալով Ուկրաինան: Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է: Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և […]

Leave a Comment