Ռուբինյանը և Մեքսիկայի խորհրդարանի բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Լատինական Ամերիկայի զարգացումներին


Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բերակամական խմբերի մակարդակում:

Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

48 դիտում

Leave a Comment