1 տարում ստեղծվել է 44 հազար 568 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է. Պապոյան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր տվյալներ է հրապարակել ՀՀ աշխատաշուկայում առկա իրավիճակից:

«Հայաստանում կա 822 հազար 622 աշխատատեղ:

1 տարում ստեղծվել է 44 հազար 568 աշխատատեղ։

Հեղափոխությունից հետո ստեղծվել է 288 հազար 460 աշխատատեղ։

Միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է՝ 401 հազար 367 դրամ, որը 2017 դեկտեմբերի նկատմամբ ավելի է 186 հազար 387 դրամով»,- նշել է նախարարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

116 դիտում

Leave a Comment