
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին։ «Որոշման համաձայն՝ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականը, կոնցեսիոները պարտավորվում է կատարել 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ։ Կապանի «Սյունիք» օդանավակայանի նկատմամբ կոնցեսիոն սահմանափակումները վերացվում են»,- ներկայացնելով նախագիծը՝ ընդգծեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։