Զինվորի ինքնասպանության գործով 9 անձի ձերբակալման մասին լուրը ապատեղեկատվություն է. ՔԿ


Hraparak.am.-ի հրապարակած «ԻՆՉՈՒ ԷՐ ԶԻՆՎՈՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ. 9 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է» վերտառությամբ նյութը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ 2026 թվականի հունվարի 16-ին հայտնել են՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ:

«Հավելենք՝ այդ անձն այս պահին կալանավորված է: Վերահաստատում եմ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած՝ միայն 1 անձ է ձերբակալված եղել»,- հավելեցին ՔԿ-ից:

Ինչպես հայտնել ենք, հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

55 դիտում

Leave a Comment