ՌԴ-Ի և Պաղեստինի առաջնորդները կքննարկեն Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը բանակցություններ կանցկացնի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Առաջնորդները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Գազայի հատվածի վրա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բանակցությունների օրակարգում են նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Leave a Comment