https://arm.sputniknews.ru/20260122/mvoskvajum-dzerbakalvel-e-mvoldvovakan-hatuk-tsarajutjunneri-gvortsakal-rd-adts-97997967.html
Մոսկվայում ձերբակալվել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալ. ՌԴ ԱԴԾ
Մոսկվայում ձերբակալվել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալ. ՌԴ ԱԴԾ
Sputnik Արմենիա
Մեղադրյալն արդեն խոստովանական ցուցմունք է տալիս։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T11:39+0400
2026-01-22T11:39+0400
2026-01-22T11:39+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65316049_0:29:3072:1757_1920x0_80_0_0_25dff75546f081d0d3f6bc7002c7c490.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ձերբակալվել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալ, որը ժամանել էր Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։«ՌԴ ԱԴԾ–ն կանխել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալի անօրինական գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։Պարզվել է, որ 2025 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացին Մոսկվա է ժամանել Ռուսաստանի անվտանգության դեմ Մոլդովայի տեղեկատվական և անվտանգության ծառայության առաջադրանքը կատարելու համար, որի նախապատրաստման ընթացքում ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։Նրանից առգրավված կապի միջոցներում հայտնաբերվել է Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ նամակագրություն, որը հաստատում է նշված հանգամանքները։Հոդվածը նախատեսում է մինչև ութ տարվա ազատազրկում։ Մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տալիս, քննություն է ընթանում։ԱԴԾ-ն հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մոլդովայի հատուկ ծառայությունները, ունենալով արևմտյան համակարգողների ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը, չնայած բացահայտման բարձր ռիսկին` իրենց գործակալներին Ռուսաստան են ուղարկում։ Այսպես, օրինակ, 2025 թվականի մայիսին Մոսկվայում Մոլդովայի հետախուզության երկու գործակալ է ձերբակալվել, որոնք Ռուսաստան են ժամանել կեղծ փաստաթղթերով` նպատակ ունենալով ի վնաս ՌԴ անվտանգության` անօրինական գործունեություն իրականացնել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65316049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_5fe401c1d024ba203258dabd36e7d9f4.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
Մեղադրյալն արդեն խոստովանական ցուցմունք է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ձերբակալվել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալ, որը ժամանել էր Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«ՌԴ ԱԴԾ–ն կանխել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալի անօրինական գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ 2025 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացին Մոսկվա է ժամանել Ռուսաստանի անվտանգության դեմ Մոլդովայի տեղեկատվական և անվտանգության ծառայության առաջադրանքը կատարելու համար, որի նախապատրաստման ընթացքում ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։
Նրանից առգրավված կապի միջոցներում հայտնաբերվել է Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ նամակագրություն, որը հաստատում է նշված հանգամանքները։
«ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել մեղադրյալի դեմ՝ ՌԴ ՔՕ275.1 հոդվածի հատկանիշներով (գաղտնիության հիման վրա համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ), որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը», – նշել է ԱԴԾ-ն։
Հոդվածը նախատեսում է մինչև ութ տարվա ազատազրկում։ Մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տալիս, քննություն է ընթանում։
ԱԴԾ-ն հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մոլդովայի հատուկ ծառայությունները, ունենալով արևմտյան համակարգողների ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը, չնայած բացահայտման բարձր ռիսկին` իրենց գործակալներին Ռուսաստան են ուղարկում։ Այսպես, օրինակ, 2025 թվականի մայիսին Մոսկվայում Մոլդովայի հետախուզության երկու գործակալ է ձերբակալվել, որոնք Ռուսաստան են ժամանել կեղծ փաստաթղթերով` նպատակ ունենալով ի վնաս ՌԴ անվտանգության` անօրինական գործունեություն իրականացնել։