«Ալյասկայի գնով». Պուտինը գնահատել է Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի և Դանիայի վեճի հեռանկարները

https://arm.sputniknews.ru/20260122/aljaskaji-gnvov-putiny-gnahatel-e-grenlandiaji-harcvov-amn-i-ev-daniaji-vetshi-herankarnery-97990950.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Владимир Путин о ситуации вокруг Гренландии

Sputnik Արմենիա

Владимир Путин о ситуации вокруг Гренландии

2026-01-22T08:29+0400

true

PT1M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97990246_161:0:1121:720_1920x0_80_0_0_f5c2198cbb6dc56a28b260d6635eca02.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալյասկա, վլադիմիր պուտին, գրենլանդիա, ամն, դանիա, видео

ալյասկա, վլադիմիր պուտին, գրենլանդիա, ամն, դանիա, видео

Բաժանորդագրվել

Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պայմանական պատմական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է 200-250 միլիոն դոլար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Դանիան ինքնուրույն գլուխ կհանեն Գրենլանդիայի հարցում: Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

«Կարծում եմ, որ նրանք կհասկանան միմյանց»,- նշել Է Պուտինը՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները կղզու ռազմավարական նշանակության մասին:

Ավելի վաղ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի, քանի որ դանիական կղզին «շրջապատված է Ռուսաստանի և Չինաստանի նավերով»։ Թրամփը նաև հնարավոր է համարել, որ Վաշինգտոնին մերժելու դեպքում Գրենլանդիան կարող է անցնել Մոսկվայի կամ Պեկինի ազդեցության տակ։

Պուտինը, ոչ առանց հեգնանքի, օրինակ է բերել Ալյասկայի վաճառքի գործարքը և պատմական պայմանական համեմատություն անցկացնելով՝ Գրենլանդիայի հնարավոր արժեքը գնահատել է 200-250 միլիոն դոլար:

«Եթե համեմատենք Ալյասկայի և Գրենլանդիայի տարածքը, տարբերությունը կազմում է մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր։ Համապատասխանաբար, ելնելով Ալյասկայի գործարքի արժեքից, Գրենլանդիայի գինը կարող էր լինել 200-250 միլիոն դոլարի սահմաններում»,- ասել է նախագահը։

Ընդ որում նա նշելէ, որ ոսկու այն ժամանակվա գների համեմատ գումարը կարող էր մոտենալ մեկ միլիարդ դոլարին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «ունակ է նման գումարի էլ դիմանալ»:

Պուտինը նաև հիշեցրել է, որ Դանիան արդեն ունի Միացյալ Նահանգներին տարածքներ վաճառելու փորձ: Նրախոսքով՝ 1917 թվականին Կոպենհագենը Վաշինգտոնին վաճառեց Վիրջինյան կղզիները, ինչը հաստատում է երկկողմ հարաբերություններում նման նախադեպի առկայությունը:

Գրենլանդիան Դանիայի Թագավորության մի մասն է։Ավելի վաղ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կղզին վաճառքի ենթակա չէ և կոչ են արել ԱՄՆ-ին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը:

Leave a Comment