Էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ու ջեռուցման խնդիր՝ Կիևում

Էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ու ջեռուցման խնդիր՝ Կիևում

Կիևում շարունակվում են էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումները: Այնուամենայնիվ, էներգետիկ մասնագետները մշակել են տեխնիկական լուծումների շարք, որոնք թույլ կտան անցնել կոշտ, սակայն կանխատեսելի անջատումների գրաֆիկների. հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը: Նա հավելել է, որ այդ ռեժիմին պետք է անցնեն արդեն առաջիկա օրերին:

«Օրվա ընթացքում լույսի և ջերմության վերականգնման աշխատանքներին մասնակցել է 160 խումբ: Գիշերային ժամերին տեղերում կաշխատի 52 խումբ: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- նշել է նախարարը:

Նա նաև անդրադարձել է ջեռուցման խնդրին: Նախարարի խոսքով՝ Կիևում հնարավոր է եղել մասնակի կայունացնել ջերմային արտադրության աշխատանքը: Ներկայումս մայրաքաղաքում առանց ջեռուցման է մնացել 3261 շենք:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment