Փաշինյանը մեկնում է Դավոս՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմանը – CIVILNET

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը ստացել էր Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

Leave a Comment