Հունվար 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր


Այս տարի «Զայետի» 3 մրցանակակիրներէն մէկը ես եմ, միւսը՝ Ատրպէյճանի նախագահը և Աֆղանիստանէն ակթիվիսթ մը. Փաշինեան:


Վահագն Խաչատուրեան Կարմիր խաչ միջազգային կոմիտէի նախագահին հետ քննարկած է գերիներու, անյայտ կորածներու և մարդասիրական հարցեր:


Սպիտակ տունը հրապարակեց «365 օրուան ընթացքին 365 յաղթանակ» ցուցակը. Ընդգրկուած  է նաև Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան հասնելու միջնորդութիւն:


Էրտողան և Թրամփ քննարկած են Սուրիոյ և Կազայի հատուածին զարգացումները։


Թրամփ զգուշացուցած է, որ «կը պայթեցնէ Իրանը», եթէ իր դէմ մահափորձ ըլլայ:


Ամերիկայի և  Ռուսաստանի նախագահներուն յատուկ ներկայացուցիչները Տաւոսի մէջ հանդիպած են:


Ռուսական հարուածներուն հետևանքով Քիևի մէջ 1 միլիոնէն աւելի մարդ առանց ելեկտրականութեան մնաց. Զելենսքի:


Սպանիոյ մէջ երկաթուղային նոր վթար. տասնեակ տուժածներ կան:


Անի Զէյթունցեան

Դիտումների քանակ2

Leave a Comment