Չենք կարող ուսով գնացք տանել, իսկ փոխադարձ առավելություններ ստացել ենք. վարչապետ

Չենք կարող ուսով գնացք տանել, իսկ փոխադարձ առավելություններ ստացել ենք. վարչապետ

Մենք արդեն ստացել ենք փոխադարձ առավելությունների մի մասը. բա եթե բենզինի գինը 20%-ով նվազել է, դիզվառելիքինը՝ նույնպես, եթե ցորեն է ներկրվում ՌԴ-ից ու Ղազախստանից, դա փոխադարձ առավելություն չէ՞,- նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, թե իր գնահատականով՝ TRIPP ծրագիրը միջանցք է. «Ի՞նչ ասեմ։ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել ՀՀ-ին»,- ասել է նա։

Վարչապետը նաև շեշտել է, որ փաստաթղթում գրված է, թե ինչպես են օգտվելու այդ ճանապարհից՝ ՀՀ իրավազորության, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում։

Հակադարձելով Խաչատրյանին՝ նա նաև նշել է, թե երբվանից է գործելու երկաթգիծը. «Դա տեղի է ունենալու, երբ երկաթգիծը պատրաստ լինի, այն երկաթգիծը, որ ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են։ Երբ պատրաստ լինի…Հասկանում եք՝ մենք չենք կարող ուսով գնացք տանել։ Գնացքը գնում է երկաթուղով։ Իսկ Վրաստանի տարածքով է գնում, որովհետև ՀՀ-ն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա։ Չկա, нету»։

Leave a Comment