Կարող եմ հստակ ասել, որ նախագահի հրաժարականը իմ դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Իմ դեպքի պատասխանատուն առաջին հերթին ես եմ։ Սա անակնկալ էր նաև իմ համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դահուկորդ Միքայել Միքայելյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դրել իր լիազորությունները։
Անդրադառնալով դահուկավազքի նշանակությանը՝ մարզիկը ընդգծել է, որ այն միայն սպորտաձև չէ, այլ նաև կարևոր գործոն է զբոսաշրջության զարգացման համար։
«Դահուկավազքը ուղղակի սպորտ չէ․ այն նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Ցավոք սրտի, մեր դիրքերի մոտ 90 տոկոսը դարձել են բարձր լեռնային և շատ ձյունառատ։ Այս սպորտաձևը ունի նաև ռազմավարական նշանակություն, և եթե մեր պետական մարմինների կողմից լինի ուշադրություն, սպորտաձևը ավելի լավ կզարգանա»։